Մամուլ

Բա Պուտինը չի ասի՞, տո համբալ, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք․ Գևորգ Պետրոսյան

Բա Պուտինը չի ասի՞, տո համբալ, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք․ Գևորգ Պետրոսյան

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Իմ Քայլի պատգամավոր Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի գերիների խնդրին՝ ասել է՝ եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին․

«Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է: Գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը: Իմ կարծիքով, դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին:

Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում», – մասնավորապես նշել է Իգիթյանը ավելացնելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունն աշխատում է:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք իմքայլականի հայտարարության վերաբերյալ․

գևորգ պետրոսյան

«Ստացվում է, որ Ռուսաստա՞նն է մեր  ռազմագերիների վերադարձի հարցով թիվ մեկ շահառուն։ Ռուսաստանն է այսօր խաղաղապահ առաքելություն իրականացնում, փաստացի Արցախի անվտանգությունը ՌԴ-ն է ապահովում, դու այս ինչ վիրավորական արտահայտություն ես անում մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ։

Դուք պատկերացնում եք Պուտինը տեսնում է, որ ԱԺ մի անասուն պատգամավոր նման հայտարարություն է անում։ Բա Պուտինը չի ասի՞, տո համբալ, բա որ դուք կարող եք, մեզ ինչու եք կանչել, դե գնացեք ձեր ռազմագերիներին հետ բերեք։ Իսկ Փաշինյանի պես դավաճանն էլ եկել վեր է ընգել Ազգային ժողովում, փոխանակ գնա այդ հարցերը լուծի»,- ասաց Պետրոսյանը։

Կիսվել էջում