ՄամուլՔաղաքականություն

«Բա կպաշտպանես, ինչ կանես․ նստած տեղը փող էիր տպում»․ Արա Պապյանը՝ Ռոբերտ Քոչարյանի եղբոր աղջկան

Օրեր առաջ, երբ ողջ հայությունը կենտրոնացած էր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման թեմայի շուրջ, Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը հերքեց այն լուրերը, ըստ որի գաղտնալսման միակ մեղավորը իր հորեղբայրն է։ Ժամեր անց Ֆեյսբուքի իր էջում կիսվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, թե Հայաստանում նոր իշխանությունների գլխավորությամբ բռնակալություն է հասունանում։ Սակայն, չկարողանալով դիմադրել օգտատերերի գրոհին, շուտափույթ կերպով հեռացրեց այն իր էջից։

Դիվանագետ Արա Պապյանը հասցրել էր նկարել այդ հոդվածը Իրինա Քոչարյանի էջում, նկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում և գրել հետևյալը.

«Բա կպաշտպանես, ինչ կանես: Նստած տեղը փող էիր տպում։ Այս աղջիկը Քոչարյանի իշխանության տարիներին ավիատոմսերի վաճառքով էր զբաղված (գրասենյակն էլ Իսահակյան փող.- Բաղրամյան պող. հատվածում էր) և բոլոր պետական կառույցներին՝ ներառյալ ԱԳՆ, ստիպում էին ավիատոմսերը նրանից գնել անգամ այն դեպքում, երբ ավելի լավ այլ առաջարկներ կային շուկայում:

Սա կայուն եկամուտ էր ապահովում օրիորդ Իրինային, քանի որ պետությունն իր պաշտոնյաների գուծուղումների համար ամսական մի քանի տասնյակ հազար դոլարի, երբեմն շատ ավելի, մեծ գումարի տոմս էր գնում»:

ara papyan

Կիսվել նյութով