Աշխարհ

Բաքվում Սպիտակցի Հայկոյի երգը լսող ադրբեջանցին ձերբակալվել է (Տեսանյութ)

Բաքվում վարորդին ձերբակալել են, իր մեքենայում հայկական երաժշտություն լսելու համար։ Այս մասին գրում է report.az-ը։

Ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով շրջելիս մեքենայի մեջ լսել են Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը։

Բաքվում անցկացված «անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների» արդյունքում ձերբակալվել են երիտասարդները, ովքեր սոցցանցերում հրապարակել էին տեսանյութ, թե ինչպես էին իրենց մեքենայի սրահում հայկական երաժշտություն լսում:

Ոստիկանությունից հայտնել են, որ փաստի առթիվ համապատասխան հետաքննություն է տարվում:

Share