Մամուլ

Բաքվում դատում են գերեվարված հային

Բաքվում դատում են գերեվարված հային

Գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիեւի նախագահությամբ: «Դատախազը կկարդա մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալը ցուցմունք կտա»,- հայտնում են լրատվամիջոցները:

Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու մեջ: Դրա համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:

vigen eu

Մինչդեռ Բաքվում անհնար է չիմանալ, որ հայկական սփյուռքի բազմաթիվ որդիներ ինչպես Ադրբեջանի կողմից սանձազերծված երկրորդ, այնպես էլ առաջին պատերազմի ընթացքում օգնության են շտապել իրենց պատմական հայրենիքին: Նրանց որպես «վարձկաններ» ներկայացնելն առնվազն հիմարություն է:

Բացի Վիգենից, Ադրբեջանի իշխանությունները դատական ​​ֆարս են սկսել եւս մի քանի տասնյակ գերեվարված հայերի դեմ՝ ծիծաղելի մեղադրանքներ ներկայացնելով:

Կիսվել էջում