Մամուլ

Բաքվից գերիների հերթական խումբը կժամանի Երևան

Բաքվից գերիների հերթական խումբը կժամանի Երևան

168.am-ը հայտնում է, որ Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:

Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու.

gerineri

«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:

Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:

Կիսվել էջում