Մամուլ

Բաքուն Ստեփանակերտից թույլտվություն է խնդրում Շուշիում զորքերի ռոտացիայի համար

Բաքուն Ստեփանակերտից թույլտվություն է խնդրում Շուշիում զորքերի ռոտացիայի համար

WarGonzo-ի Տելեգրամի էջը հայտնում է, որ իրենց տվյալների համաձայն, «ադրբեջանական կողմը Շուշիում գտնվող ռազմական կոնտինգենտի ռոտացիայի համար միջանցք է խնդրում Ստեփանակերտից:

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ շարասյուների համար բացում են Ֆիզուլի-Կարմիր շուկա-Շուշի մայրուղին: Բաքվի վերահսկողության տակ անցած քաղաք հասնելը՝ չօգտվելով Արցախի տարածքից, չափազանց դժվար է։

adrbejan zorqer

«Դժոխքի կիրճով» ճանապարհը, որով գրոհային ջոկատները տեղափոխվում էին Շուշի, ձմռանը գրեթե անանցանելի է։ Այնպես որ, քաղաքի վերահսկողությունը նախկինի պես անվանական բնույթ է կրում»,- գրում է աղբյուրը։

Նշենք, որ Արցախցիները իրենց տեղահանությանը հարցը լուծում են ադրբեջանցի զինվորների հետ՝ թշնամու զորքի ներկայությամբ հավաքելով իրերը Բերձորի (Լաչին) իրենց տներից:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով