ԱշխարհՄամուլ

Բաքուն ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմանները

Բաքուն ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմանները

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բացել է խաղաքարտերը, ներկայացնելով իր նախապայմանները՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Համաձայն Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության, Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններ վարել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, եթե Հայաստանն ընդունի հետեւյալ հինգ սկզբունքները․

• Մեկմեկու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաեւ քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում

• Փոխադարձ հավաստիացում իրարից տարածքային հավակնությունների եւ պահանջների բացակայության մասին եւ իրավականորեն հանձնառության ստանձնում, որ ապագայում նման հավակնություններ չեն ներկայացվի

Բաքու

• Միջպետական հարաբերություններում մեկմեկու անվտանգության սպառնալիքներից զերծ մնալու հանձնառության ստանձնում, մեկմեկու քաղաքական անկախության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ուժի կամ դրա սպառնալիքի եւ այլ գործողությունների բացառում, որոնք անհամատեղելի են ՄԱԿ Կանոնադրության նպատակների հետ,

• Պետական սահմանի դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում

• Տրանսպորտի եւ կոմունիկացիների բացում, այլ համապատասխան կոմունիկացիաների եւ համագործակցության հաստատում այլ ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։

Կիսվել նյութով