Մամուլ

Բաքուն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Բաքուն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Minval.az-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայտարարության մեկնաբանությունում։

ararat mirzoyan agn

«Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը համապատասխան առաջարկություններ է արել և պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ։

Եթե Հայաստանը լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական բանակցություններ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Կիսվել էջում