Աշխարհ

Բաքուն առաջարկում է Երևանին սահմանների հստակեցման երկկողմ քննարկում սկսել

Բաքուն առաջարկում է Երևանին սահմանների հստակեցման երկկողմ քննարկում սկսել

Բաքուն առաջարկում է Երևանին սկսել սահմանների հստակեցման երկկողմ քննարկում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը՝ Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որին մասնակցել է հեռավար։

bayramov

Նա նաեւ ասել է, որ «Հայաստանի ռեւանշիստական հռետորաբանությունը հանդիսանում է ռիսկ երկկողմ հարաբերությունների նորմալացման համար», մոռանալով, որ ատելությամբ լցված հայատյաց բառապաշարն ու գործողություններն ավելի մեծ ռիսկ են պարունակում, որը կիրառում է Բաքուն հայերի եւ Հայաստանի հանդեպ։

Կիսվել նյութով