Ազատ խոսք

«Բացի Վազգեն Սարգսյանի ակամա եղբայր ծնվելուց, ո՞վ եք Դուք». Արթուր Եղիազարյան

«Բացի Վազգեն Սարգսյանի ակամա եղբայր ծնվելուց, ո՞վ եք Դուք». Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Արամ Զավենի Սարգսյան, Ձեր այս անհեթեթ «խոսքից» հետո մի հարց եմ ուզում տալ.

Դուք ընդդիմությու՞ն եք, թե՞ իշխանություն։ Եվ ընդհանրապես, բացի Վազգեն Սարգսյանի ակամա եղբայր ծնվելուց, ո՞վ եք Դուք։ Ու լավ կլինի, որ սովորեք Հայոց պատմություն և Պատմական Հայաստանի աշխարհագրություն։

Արամ Սարգսյան

Դուք ասում եք թող հիմնավորեն, որ Տավուշի այդ յոթ գյուղերը մերն են։ Իսկ Դուք կարո՞ղ եք հիմնավորել, որ Վազգեն Սարգսյանի եղբայրն եք։

Ձեզ լսելով ու կարդալով, կներեք, ես չեմ կարող հիմնավորել։ Հա, մեկ էլ ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ եք ընտրություններին մասնակցում։ Այն, ինչ այստեղ ասում եք՝ իրենցքայլականներն էլ են ասում»։

Կիսվել էջում