ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում 21-ամյա վարորդը Niva-ով բախվում է Hyundai-ին

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում 21-ամյա վարորդը Niva-ով բախվում է Hyundai-ին

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հուլիսի 16-ին տեղի ունեցել 21-ամյա վարորդի մասնակցությամբ Niva-ի բախումը կայանված ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնագետները դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան զննելուց հետո հանգել են նախնական եզրակացության, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում առաջացած տեխնիկական խնդիրները, ու դրա պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Բաբակեխյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարի թույլատրելի հատվածում կայանված Opel-ին։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում