Շոու-բիզնես

Բացահայտելով դերասանուհի Անի Քոչարյանի ընտանիքը

Բացահայտելով դերասանուհի Անի Քոչարյանի ընտանիքը։ BRAVO.am-ը զրուցել ենք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանի հետ, ով խոսել է ծնողների, նաեւ ամուսնու եւ որդու մասին:

Հայրս՝ Յուրա Քոչարյանը, մահացել է 35 տարեկանում, երբ ես 11 տարեկան էի:

Մայրս՝ Անուշ Սանասարյանը, մասնագիտությամբ ապրանքագետ է, այժմ բնակվում է Մոսկվայում: Վերջին անգամ մեկ տարի առաջ ենք հանդիպել, իսկ կարոտը փորձում ենք լրացնել տեսազանգերի եւ հեռախոսազրույցների միջոցով:

Անի Քոչարյան

Ունեմ երկու եղբայր, ովքեր ինձնից փոքր են:

Ամուսինս՝ Մառլեն Վարդանյանը, նախկին ֆուտբոլիստ է: Ծնկի վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտը: Այժմ զբաղվում է բիզնեսով:

Տղաս՝ Աբել Վարդանյանը, ապագա ռեժիսոր է, սովորում է Ջազ-էստրադային քոլեջի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում:

Ես որեւէ միջամտություն չեմ ունեցել նրա մասնագիտության ընտրության հարցում. տղաս տեսակով անհատ է դեռ մանկուց, լավ գիտի՝ ինչ է ուզում, երբեւէ չեմ խառնվել եւ կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ դառնալ:

Անի Քոչարյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով