ԺամանցՄամուլ

«Բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում․ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել»․ Վարչապետի գեղեցիկ հանդիպումը

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ 10-ամյա Անգելիկայի հետ է և նկարին կից կատարել հետևյալ գրառումը․

«Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:

Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»:

 

Կիսվել նյութով