Մամուլ

Բարի ընկեր Սաթենն էլ չկա․․․ ովքեր են այսօր ողբերգական վթարի հետևանքով մահացած քաղաքացիները

Բարի ընկեր Սաթենն էլ չկա․․․ ովքեր են այսօր ողբերգական վթարի հետևանքով մահացած քաղաքացիները

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին։ Բախվել էին Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է: Կան 7 տուժածներ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածների ցանկում են 47-ամյա Սաթենիկ Դավթյանն իր 15 ամյա որդու հետ։ Սաթենիկ Դավթյանն աշխատում էր Երևանի «Մեր աշխարհը» մանկական կենտրոնում՝ որպես մանկավարժ։

satenik davtyan

Խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Սաթենիկ Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բոլոր սաներին՝ անժամանակ մահվան առիթով։

saten davtyan

Ուրախ, կենսախինդ, բարի ընկեր Սաթենն էլ չկա…

Կիսվել էջում