Մամուլ

«Բարի գալուստ դժոխք, այլևս քննարկելու բան չկա». Շարմազանով

«Բարի գալուստ դժոխք, այլևս քննարկելու բան չկա». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի գալուստ դժոխք…

Այլեւս խոսելու,քննարկելու ու համոզելու բան չկա։

Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարեց 2018-ի իշխանափոխության թուրք-սորոսական շրջանակների ծրագիրը.

1. Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։

2. Բացահայտ խոսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին։

Ի՞նչ ենք անում մենք…

մի մասը /ես էլ մեջը/ գրում-ջնջում հարցազրույցներ է տալիս ու փոքր բողոքի գործողություներ իրակապացնում, իսկ ավելի մեծ հատվածը կրավորական կեցվածք է ընդունել ու համակերպվում է Արցախը տալու հետ։

Սա ազգային խայտառակություն է։

Բարի գալուստ դժոխք»։

Կիսվել էջում