Շոու-բիզնես

«Բառեր չունեմ նկարագրելու, թե որքան եմ սիրում ժպիտդ ու գանգուրներդ»․ Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը որդուն

«Բառեր չունեմ նկարագրելու, թե որքան եմ սիրում ժպիտդ ու գանգուրներդ, Սեյնթ: Այնքան ուրախությամբ ես լցնում հոգիս: Դու այնքան բարի ես, սիրող, մտածկոտ ու քաղցր:

Այնքան երջանիկ եմ այսօր տոնելու քո չորրորդ տարեդարձն ու նշելու, թե որքան ես մեծացել:

Շնորհավոր տարեդարձդ, իմ անուշ, անուշ Սեյնթի (երբ նրան ասում եմ անուշ, անուշ Սեյնթի, նա ինձնից հետո կրկնում է՝ իմ անուշ, անուշ, անուշ, անուշ մայրիկ, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես ու իմ ուզած միակ մայրիկը): Եվ ինչպես հնարավոր է չհալվել այդ անուշ փոքրիկից»:

Այս հուզիչ ու սիրով լի գրառումը ինստագրամի իր էջում կատարել է Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Սեյնթի, տարեդարձը։

Քիմ Քարդաշյան
Կիսվել նյութով