Մամուլ

Բանկային գաղտնիքի վերացումը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների ու բանկերի համար. Փաստաբան

Բանկային գաղտնիքի վերացումը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների ու բանկերի համար:

Քրեական գործերով մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող անձանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալն օրինականացնող նախագիծը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների և բանկերի համար։ Նման կարծիք  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված նախագիծը։

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ գործադիրը նման փոփոխության է դիմել, երբ քննչական մարմինները և դատախազությունը կոնկրետ քրեական գործերով խոչընդոտների են բախվել։

«Իշխանություները, երբ պրակտիկայում կոնկրետ մի քրեական գործով ինչ–որ խնդրի են առնչվում՝ այն լուծում են խոչընդոտող օրենքը փոխելով  կամ վերացնելով։

Սա արվում է կոնկրետ թիրախային  խմբի համար, կոնկրետ գործով իրենց պետքական հարցը լուծելու համար, սակայն պետությունն իրավունք չունի օրվա իրավիճակից ելնելով օրենք փոխելու, քանի որ սա լուրջ հետևանքների է հանգեցնելու նաև այն գործերով, որոնք թիրախներից դուրս են»,–ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ այս փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն ունենալու բանկային գաղտնիք։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը նահանջ է հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում