Մամուլ

Բայց ինչու՞ մենակ ես ու Վիգեն Սարգսյանը. Փաշինյանը` բանավեճի մասին

Բոլոր ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա բանավեճը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Տավուշի մարզում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը կոչ է արել առանձին երկկողմ բանավեճ կազմակերպել ՀՀԿ – «Իմ քայլը» ձեւաչափով, Փաշինյանն արձագանքել է. «Բայց ինչու՞ միայն ես ու ինքը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիգեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշել էր. «Պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – «Իմ քայլ» ձեւաչափով` 1-ին համարների մակարդակով:

Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային եւ մեկական Ձեր եւ իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր եւ իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ: Հաշվի առնելով Ձեր գերծանրաբեռնվածությունը` բանավեճի օրվա ընտրությունը թողնում եմ Ձեր հայեցողության»:

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով