Մամուլ

Բայրամովի «հայտարարությունը» կեղծ օգտահաշվից է կատարվել

Բայրամովի «հայտարարությունը» կեղծ օգտահաշվից է կատարվել

Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց, իբրև թե Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր էջում գրել էր, որ հանուն տարածաշրջանի խաղաղության Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

բայրամով թվիթթեր

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզ դարձավ, որ գրառումն արվել է Բայրամովի անվամբ բացված կեղծ թվիթերյան օգտահաշվից, իսկ նրա իրական օգտահաշիվը Twitter-ն արգելափակել է:

Կիսվել էջում