Մամուլ

Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկվածը Սոսի Խանիկյանն է

Բաղրամյան պողոտայում վրաերթի ենթարկվածը Սոսի Խանիկյանն է

Բաղրամյան պողոտայում երեկ մահվան ելքով վրաերթի էր ենթարկվել մի երիտասարդ աղջիկ։

Մահացածը 35-ամյա Սոսի Խանիկյանն էր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի բովանդակության և ստեղծագործական ծրագրերի պատասխանատուն։ Սոսին աշխատել է նաև Հանրային հեռուստաընկերությունում։

sose

Սոսի Խանիկյանը երգերի խոսքերի հեղինակ էր։ Նա Եվրատեսիլում Էմմիի ներկայացրած «Boom-boom» երգի,  Շպռոտի «Եղիր ազատ», Արծվիկի և Մարգարիտա Պոզոյանի  «Сестра по духу» և այլ հայտնի երգերի խոսքերի հեղինակն էր։

Նշենք, որ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20- սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի:

mercedes vraert
Կիսվել նյութով