Մամուլ

Բաղրամյանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն Ահարոն Ադիբեկյանի դուստրն է

Բաղրամյանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժածներից մեկն Ահարոն Ադիբեկյանի դուստրն է

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություննրի քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 5-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածների, վիրավորների եւ վարորդների ինքնությունը։

Պարզվել է, որ Mercedes-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Գ-ն, Suzuki-ն վարել է Երեւանի բնակիչ՝ 53-ամյա Լիանա Ծ-ն, իսկ Opel-ը վարել է Երեւանի բնակիչ՝ 49-ամյա Արմինե Ա-ն։

Ահարոն Ադիբեկյանի դուստր

Վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Ռիմա Հ-ն, Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Հասմիկ Գ-ն, Անահիտ Գ-ն եւ Գուրգեն Հ-ն (վերջիններիս տվյալները պարզվում են), տեղում մահացել են, իսկ Արմեն Գ-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա մյուս ուղեւոր՝ 10-ամյա Միշա Գ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, Suzuki-ի վարորդ Լիանա Ծ-ն, Opel-ի վարորդ Արմինե Ա-ն եւ վերջինիս ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 35-ամյա Անժելա Է-ն տեղափոխվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ Արմեն Գ-ն ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։ Նա աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան է, իսկ Արմինե Ա-ն աշխատում է Երեւանում գործող ՍՊԸ-ներից մեկում, նրա հայրը հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն է։ Մահացածները Mercedes-ի վարորդի ազգականներն են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Բաղրամյան պողոտայում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել էին Mercedes, Suzuki եւ Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետեւանքով կային զոհեր եւ վիրավորներ:

Կիսվել էջում