Աշխարհ

«Բակինսկի դվորիկ» ռեստորանում ադրբեջանցիները հայերի են դանակահարել. կա զոհ

«Բակինսկի դվորիկ» ռեստորանում ադրբեջանցիները հայերի են դանակահարել. կա զոհ

Մոսկվայում ծեծկռտուքի ժամանակ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, հայ երկվորյակ եղբայրներ են, այս մասին գրում է Antituran տելեգրամյան ալիքը։

«Կիրակի գիշերը Ռուսակովսկայա փողոցում ժամը 3.30-ի սահմաններում «Բակինսկի դվորիկ» ռեստորանի մոտ բախում է սկսվել քաղաքացիների միջև, որը վերածվել է դանակահարության։

bakinski dvor

Արդյունքում ծանր վիրավորվել են երեք հայաստանցիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը մահացել է հաջորդ օրը հիվանդանոցում, երկրորդը հոսպիտալացվել է ստամոքսի շրջանում վնասվածքով։ Երրորդ տուժածը նույնպես բնիկ հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրված հաշիվը չի համապատասխանում կատարված պատվերին։

Կիսվել նյութով