ՄամուլՏեսանյութ

Բախվել է հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կա 6 վիրավոր (Տեսանյութ)

Բախվել է հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. կա 6 վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

շտապօգնության մեքենա

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները: Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք:

Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է:

Առավել մանրամասն՝ shamshyan.com-ի տեսանյութում

Share