Մամուլ

Բախվել են Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն (ֆոտո)

Բախվել են Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն (ֆոտո)

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:

jalal land cruiser

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Ղազարյան ու Կոլյա Հարությունյանը:

land cruiser jalal

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:

Կիսվել էջում