Մամուլ

Բախվել են «գոլդ» համարանիշներով ոսկեգույն Mercedes G500-ը և Nissan-ը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «գոլդ» համարանիշներով ոսկեգույն Mercedes G500-ը և Nissan-ը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։30-ի սահմաններում Խանջյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, «Այրարատ» տոնավաճառի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Միրզոյանի վարած Mercedes G500 մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Մելիք Գաբրիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը, ում առաջինն օգնության է հասել Mercedes-ի վարորդ Գ․ Միրզոյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

nissan gold yashik

Վթարի փաստով Մ․ Մուրադյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

«Յաշիկ»-ի վարորդը տեղում ենթարկվել է սփաթության փորձաքննության, նա եղել է սթափ։ Իսկ Nisan-ի վարորդի սթափության աստիճանը հնարավորի չի եղել պարզել,  քանի որ նա տեղափոխվել է հիվանդանոց։

yashik avtovtar

Վթարից որոշ ժամանակ անց Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է դիմել նաև «Յաշիկ»-ի վարորդը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով Ագաթանգեղոս փողոցից դեպի Տիգրան Մեծ ընթանալիս, պետք է կա՛մ ձախ, կա՛մ աջ երթևեկեր, սակայն նա ուղիղ է անցել, վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Կիսվել նյութով