Մամուլ

Բալես, ես վաղը ներկած ձվերով կգամ քո շիրիմին այցի, որ քո քարի հետ խաղամ. Հերոսի մայր

Բալես, ես վաղը ներկած ձվերով կգամ քո շիրիմին այցի, որ քո քարի հետ խաղամ. Հերոսի մայր

Արցախյան պատերազմում հերոսացած Կարեն Գրիգորյանի մայրը` Լալա Հախյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղաս, գանձս, հրեշտակս, Հերոսս, առաջին տարին է, որ դու ֆիզիկապես բացակա ես քո սիրած տոներից մեկին` Սուրբ Զատիկին: Բալես, ինչպես սիրում էիր, ես վաղը ներկած ձվերով կգամ քո շիրիմին այցի, որ քո քարի հետ խաղամ: Ես ոնց չեմ գժվում, Տեր Աստված:

grigoryan karen

Շնորհավոր Սուրբ Զատիկդ, բալես»:

Կիսվել էջում