ՄամուլՏեսանյութ

Բաժանումից 25 տարի անց Հայկը հանդիպեց իր կենսաբանական մորը՝ Նարինեին (Տեսանյութ)

Բաժանումից 25 տարի անց Հայկը հանդիպեց իր կենսաբանական մորը՝ Նարինեին

Հայոց մայրեր նախաձեռնության հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը գրել է.

«Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ Բերդ քաղաքում: Տարիների բաժանումից հետո, վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկ Նարինեին: Հանդիպումը կայացավ ջերմ ու էմոցիոնալ միջավայրում»:

Ավելի վաղ Հայկուհի Խաչատրյանը տեղեկացրել էր. «1995-ի հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային, ապա կապ հաստատեք ինձ հետ։

Ըստ երրորդ անձից ստացած տեղեկությունների՝ հենց հիվանդանոցից երեխային վաճառել են։ Հունվարի 20-ին երեխային գնորդը տարել է իրենց տուն։

Տարիներ անց տղային ասել են, որ դու կենսաբանական ծնողներիդ երրորդ երեխան ես։

Նրան ասել են, որ ծնունդը պետք է նշեն հունվարի 20-ին, քանի որ այդ օրն են նրան տուն բերել։ Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ»:

Կիսվել նյութով