Շոու-բիզնեսՏեսանյութ

Բազմաթիվ գիշերներ եմ լաց եղել. ճար չունենալով ապրում ենք․ Հասմիկ Կարապետյան

Բազմաթիվ գիշերներ եմ լաց եղել. ճար չունենալով ապրում ենք․ Հասմիկ Կարապետյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը հյուրընկալվել է երգչուհի Հասմիկ Կարապետյանը։

Հաղորդման ընթացքում երգչուհին խոսել է տարբեր թեմաների մասին, նա խոստովանել է, որ անընդհատ լինում է արտագաղթելու միտքը, երբ մտածում է երեխաների մասին` և իրենց լավ ապագա չի տեսնում։

«Շատ եմ մտածում այս մասին: Անընդհատ լինում է այդ միտքը: Հա ես շատ եմ ուզում ապրել երեխաներիս հետ մեր հայրենիքում, բայց երբ մի պահ մտածում ես քո երեխաների մասին, ուզում ես լավ ապագա տեսնել նրանց համար, որը պատկերացնում եմ դրսում: Իհարկե ցավալի է»:

Իհարկե դեմ եմ անտարբերությանն ու տվյալ ծանր վիճակում երջանիկ հրապարակումներին: Ես ինքս չեմ հրապարակել որևէ ուրախ երևույթ այդ օրերին: Բայց ես պարտավոր եմ որպես մայր ուրախ լինել երեխաներիս համար:

Իրենք նայում են իմ աչքերին, և ես հանուն իրենց պետք է ժպտամ, թեկուզ ձևական, որպեսզի նրանք չզգան և չփոխանցվի այն, ինչ կա իմ ներսում: Ես իմ հայրենիքի համար օրեր շարունակ գիշերները լաց եմ եղել, աղոթել եմ, բայց ես չեմ խոսում և բարձրաձայնում դրա մասին, քանի որ դա բնական եմ համարում»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով