ՄամուլՏեսանյութ

Բագրատաշենի անցակետում փախնելիս բռնվել է Մյասնիկյան պողոտայում աղմկահարույց սպանություն կատարող կասկածյալը

Բագրատաշենի անցակետում փախնելիս բռնվել է Մյասնիկյան պողոտայում աղմկահարույց սպանություն կատարող կասկածյալը

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ:

Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն նա չկարողացավ լքել ՀՀ սահմանը, քանի որ, ոստիկանների գրագետ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում, կանխվեց նրա փախուստը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ինքնությունը չենք հրապարակում:

Կիսվել էջում