ՄամուլՏեսանյութ

Արցախցիները շնորհավորել են Պուտինի ծննդյան օրը (Տեսանյութ)

Արցախցիները շնորհավորել են Պուտինի ծննդյան օրը (Տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվում, որում Ստեփանակերտ քաղաքում արցախցիները մեծ պաստառով, որի վրա գրված է եղել՝ «Мы едины с Россией», շնորհավորել են Պուտինի ծնունդը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք Արցախի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ՝ Ձեր ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ձեր անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում, ինչի համար շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

putini

Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները Ձեր հիշարժան հոբելյանի կապակցությամբ: Խաղաղություն ու մեծագույն հաջողություններ Ձեզ և մեր բարեկամ ռուս ժողովրդին», ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով