Մամուլ

Արցախում ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով. ԱԺԲ

Արցախում ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել

«Ըստ հավաստի տեղեկությունների, Արցախում ոչ հրապարակային կերպով ստորագրահավաք են անցկացնում Ռուսաստանին միանալու հարցով։

Այս դավաճանությունը տեղի է ունենում պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ և, բնականաբար, Փաշինյանի վարչակազմի համաձայնությամբ։

Դիմում ենք Արցախում բնակվող մեր հայրենակիցներին և հորդորում ամեն գնով ու կերպով խափանել այս հակապետական ու հակահայ գործողությունը։

Զգուշացնում ենք նաև, որ դավաճանական ստորագրահավաքը կարող է նաև նպաստավոր պայմաններ ստեղծել արցախաբնակ հայության ցեղասպանության և Արցախի վերջնական հայաթափման համար։

Արցախ

Արցախում բնակվող սիրելի հայրենակիցներ, մենք չենք հավատում, որ մի խումբ տականքներ կարող են մոլորեցնել ձեզ և մոռացության և ուրացման մատնել Հայաստանին վերամիանալու նպատակով 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը, հանուն դրա իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մարտիկների և պատերազմների անմեղ զոհերի արյունն ու հիշատակը, համայն հայության նվիրական իղձն ու տառապանքը։

Մենք հավատում ենք, որ ձեր մեջ չի մարել պայքարի ոգին և կորցրած Հայրենիքը վերադարձնելու սրբազան ձգտումը»։

Կիսվել էջում