Մամուլ

Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

Արցախում հերքում են Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը հերքում է Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը:

«Մարտակերտում ճանապարհ փակելու վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարտակերտի շրջանում կյանքն ընթանում է բնականոն հունով, և խուճապի մատնվելու, անհանգստանալու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավանեսյանը:

Նա կոչ է անում լրատվամիջոցներին և քաղաքացիներին` զերծ մնալ Մարտակերտի շրջանի վերաբերյալ կեղծ կամ չճշտված լուրեր տարածելուց:

Կիսվել էջում