Մամուլ

Արցախում բնակիչը փորձել է շնագայլին կրակել, բայց գնդակը պատահաբար կպել է 11-ամյա որդուն

Ս.թ. հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 37-ամյա Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպել է իր որդուն՝ 11-ամյա Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ինքնաձիգը վերցրված է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Կիսվել էջում