Մամուլ

Արցախի ռազմական էլիտան կկանչվի հարցաքննության. «Հրապարակ»

Արցախի ռազմական էլիտան կկանչվի հարցաքննության

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը քննարկում է Արցախի ռազմական էլիտային «հարցաքննության» կանչելու հարցը։

Ավելի ճիշտ՝ դա որոշված է, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ սկզբում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի՞ն կանչել, թե՞ առաջնագծի զորամասերի հրամանատարներին։

Հիշեցնենք, որ Մնացականյանն այդ օրերին ՊԲ հրամանատարն էր, եւ նրան ամենածանր հարցերն են սպասվում։ Իսկ Սերժ Սարգսյանի հերթը չի՞ հասնում։ «Բան չմնաց»,- ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով