Մամուլ

Արցախի ՊԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Լիսագորում հերթապահաող զինծառայողների մասին

Արցախի ՊԲ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Լիսագորում հերթապահաող զինծառայողների մասին

Արցախի ՊԲ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում:

Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ:

zinvorner

Նշենք, որ զինվորները հորդառատ անձրևից պատսպարվելու ելքեր են փնտրում՝ գլխներին ծածկ ստեղծելով։ Ջեյրան Կիրակոսյանի խոսքերով՝ տղաները փետրվարի երկուսից գտնվում են Արցախի Լիսագոր համայնքում, որտեղ ծառայություն պիտի իրականացնեին՝ պահելով դիրքեր։

«Էդտեղ դիրքեր չկան, երեխեքին բերել են բուք ու բորանի, անձրևի տակ թողել, իբրև այսօր նոր պիտի հետ գնան, բայց տեսնում եք, ինչ խայտառակ պայմաններում են մնացել։ Պալատկան խփել են, անձրևին, ցրտին մեջը պահել։

Իմ որդին, որ 44 օր էդ դժոխքի միջով անցել է, անգամ արձակուրդ չի եկել։ Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար», – նշել է զինվորի մայրը։

Կիսվել նյութով