Ազատ խոսք

Արցախի դրոշն ամեն տեղ տնկող փողոցային ընդդիմությունն անգամ այդ դրոշը չի հարգում. Տարոն Չախոյան

Արցախի դրոշն ամեն տեղ տնկող փողոցային ընդդիմությունն անգամ այդ դրոշը չի հարգում. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունն իր պայքարն սկսեց ամեն տեղ Արցախի դրոշը տնկելով ու կպցնելով։

Դրոշ տնկելով հայրենիք էին փրկում։ 30 տարի դրոշ վառելով էին հայրենիք փրկել, հիմա էլ իբրև դրոշ տնկելով էին փրկում։

Բայց արի ու տես, որ Արցախի դրոշն ամեն տեղ տնկող փողոցային ընդդիմությունն անգամ այդ դրոշը չի հարգում։ Լուսանկարն արված է Ֆրանսիայի հրապարակում։ Վրանները հավաքելուց հետո Արցախի դրոշը գետնին են նետել, աղբի մեջ։

arcax drosh

Իրականում այս լուսանկարը շատ մեծ խորհուրդ ունի։ Վառ պատկերացում է տալիս փողոցային ընդդիմության արժեհամակարգի ու իրական նպատակների մասին»։

Կիսվել նյութով