Մամուլ

Արտառոց դեպք Գյումրիում․ շտապօգնության վարորդը լինելով խմած, բուժքրոջ հետ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել

Արտառոց դեպք Գյումրիում․ շտապօգնության վարորդը լինելով խմած, բուժքրոջ հետ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբետ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասկի պարեկները` գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

shtapognutyun

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Սերգեյ Կարապետյանը ու Մայիս Ռոզիկյանը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնելիս է եղել կանչի վայր։

Իսկ արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։

Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել էջում