Մամուլ

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել (ֆոտո)

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել (ֆոտո)

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել։ Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։

«Oրը սկսում ենք բարի լուրով։

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով:

poqrik hska bk

Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել նյութով