Մամուլ

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել․ «Հրապարակ»

Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել

Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամ Նանա Սարգսյանը. 

«Այո, Արտակ Գալստյանի կինն ազատ է արձակվել, մի քանի օր առաջ, հստակ օր նշել չեմ կարող», – նշեց նա: 

Հարցին, թե ի՞նչ հիմքով է ազատ արձակվել, մեր զրուցակիցը շեշտեց. «Ազատ է արձակվել, բայց քաղաքից չբացակայելու…. այլևս չեմ կարող խոսել, այսքանը հերիք է»,- նշեց նա: 

Մենք նաև հետաքրքրվեցինք, ներկայացվե՞լ է արդյոք միջնորդություն Արտակ Գալստյանին ևս ազատ արձակելու մասին: Երեւանի ընտրություններից եւ մանավանդ՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո շատերը պնդում են, որ Դոգի «Հանրային ձայնը» գործարքի է գնացել իշխանությունների հետ եւ քվորում ապահովել՝ իր անդամների ազատ արձակման դիմաց, Նանա Սարգսյանն ասաց. 

«Գալստյանի մասով դեռևս ոչինչ ասել չենք կարող, ինչ վերաբերում է գործարքի գնալուն, ապա դա անհեթեթություն է և անգամ ծիծաղ է առաջացնում՝ դատարանի որոշումը վերջնական չէ, գործընթացը շարունակվելու է»: 

Կիսվել էջում