Մամուլ

Արտակարգ իրավիճակ Լարսում. ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 100 կիլոմետրի

Արտակարգ իրավիճակ Լարսում. ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 100 կիլոմետրի

Shamshyan.com-ը ահազանգեր է ստանում Հայաստանից դուրս գտնվող մեծ թվով քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ մեկ ամսից ավելի է, ասես պատանդի կարգավիճակում գտնվեն Հայաստանից դուրս:

Նրանք ասում էին. «Լարսից մինչև Մինվոդի մեկ ամիս է, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները կանգնել են ու չեն կարողանում առաջ ընթանալ: Իրավիճակի մասին բազմիցս տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանություն, սակայն  ոչ մի առաջընթաց չենք նկատել: Մեքենաների այդ շարասյունը  մոտ 100 կմ է: Շատ վարորդներ անգամ արդեն սննդի ու հիգիենայի խնդիրներ ունեն:

Ուզում ենք հասկանալ՝ ինչու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարկատուներիս հաշվին աշխատավարձ ու պարգևատրումներ ստանում, երբ Հայաստանից դուրս մենք մեզ զգում ենք ստրուկի կարգավիճակում:

Մի՞ թե Հայաստանի արտգործնախարարությունը էդքան թասիբ չունի, որ մտածի, էս խնդիրը լուծի: Հակառակ դեպքում նրանց խոսքերը օդ են, երբ ասում են, թե ամեն բան կարգավորված է: Եթե մարդիկ մի ամսից ավելի է՝ գերի են ընկել, էլ ի՞նչ հարցի կարգավորում:

lars

Գուցե իրենց համար այս վիճակը հոգեհարազատ է, բայց մեզ համար նվաստացուցիչ է: Մեռանք՝ ուր ասես  զանգելով, ոչ մի օգուտ: Ասում են՝  1-2 օրերի ընթացքում խնդիրը կլուծվի, սակայն ստացվում է՝ եղունգ ունես գլուխդ քորի, կամ էշ, մի սատկի, գարուն կգա:

Մենք վստահ ենք, էս հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա մի զանգը Վրաստանի և Ռուսաստանի իր գործընկերներին բավական է, որ օրերի ընթացքում այս 100 կիլոմետրանոց շարասյունը անվտանգ հասնի Հայաստան:

Էնպես որ, ոչ արտգործնախարարից, ոչ Վրաստանում ՀՀ դեսպանատնից բարի կամքի դրսևորման ակնկալիք չունենք: Միակ հույսներս Ն. Փաշինյանն է:

Կիսվել նյութով