Մամուլ

Արտակարգ իրավիճակ Դավթաշենի կամրջի վրա. տղամարդը անցել է վտանգավոր եզրագիծը

Արտակարգ իրավիճակ Դավթաշենի կամրջի վրա. տղամարդը անցել է վտանգավոր եզրագիծը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավթաշենի կամրջի վտանագավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում, որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, պարեկներ Սոնա Երիցյանն ու Արսեն Մնացականյանը սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը:Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տևական ժամանակ փրկարար հոգեբանը, պարեկները, ոստիկաններն ու շտապօգնության բժիշկները բանակցություններ են վարել, որից հետո տղամարդը հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլի:

Նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Կիսվել էջում