Մամուլ

Արտակարգ իրավիճակ Արմավիր ՔԿ-ում. կալանավորը փորձել է ինքնասպան լինել․ ըստ նրա՝ «զոն նայողները ստիպում են, որպեսզի իր կինը ցուցմունքից հրաժարվի»

Արտակարգ իրավիճակ Արմավիր ՔԿ-ում. կալանավորը փորձել է ինքնասպան լինել․ ըստ նրա՝ «զոն նայողները ստիպում են, որպեսզի իր կինը ցուցմունքից հրաժարվի»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորներից մեկի ահազանգի փաստով։

Այդ օրը կալանավորը հայտնել է, որ բանտի 5-րդ տեղամասի զբոսահրապարակում ինքը հանդիպել է, այսպես կոչված, «զոն նայողի» պարտականությունները կատարող Ա-ին։

Կալանավորը հայտնել է նաև, որ «Զոն նայող» Ա-ն պահանջել է, որպեսզի նրա կինը ինչ-որ քրեական գործով նախկինում տված ցուցմունքից հրաժարվի և «Նորագյուղցի Արոյի» և «օրենքով գող Սևոյի» անունները հանի իր կողմից տված ցուցմունքից, հակառակ դեպքում նա լուրջ խնդիրներ կունենա։

Իսկ նոյեմբերի 21-ին նույն զբոսահրապարակում իրեն ծեծի են ենթարկել՝ հարվածելով մարմնի տարբեր մասերին, հետո նոյեմբերի 23-ին «Զոն նայող Ուջանիկ» մականվամբ Ա-ն սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, ինչից հետո ինքը հայտնվել է անելանելի իրավակում ու դրանից դրդված՝ ցանկացել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է իր խցակից Լ. Բ-ի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նաև դիմել է բանտի ղեկավարությանը, որպեսզի ոստիկանության միջոցով պաշտպանեն իր և իր ընտանիքի անվտանգությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում