Մամուլ

Արտակարգ իրավիճակ՝ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են․ պարեկները սահմանազատել են տարածքը

Արտակարգ իրավիճակ՝ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են․ պարեկները սահմանազատել են տարածքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։

Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։

Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։

Քաղաքացիները տարհանվել են։

Կիսվել նյութով