Մամուլ

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, կան վիրավորներ

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրերից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ իրավիճակը ստեղծվել է «Էմբուատ» ՍՊԸ-ի կողմից ժողովրդի լեզվով ասած՝ «ճանշինի» պատճառով, քանի որ ՍՊԸ-ի պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերել և ոչ մի աշխատանք չեն կատարել Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչր Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցները վերացնելու ուղղությամբ։

merkasaruyc avtovtar

Նշված հատվածներում ճանապարհը սպասարկող նշված ՍՊԸ-ի փնթի աշխատանքի արդունքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։  Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներով, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։

merkasaruyc

Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանշինը սրտացավ վերաբերմունք դրսևորեր իր պարտականությունները կատարելու մեջ, ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։

Կիսվել նյութով