Մամուլ

Արտակարգ դրության սահմանափակումները փոփոխվել են

Արտակարգ դրության սահմանափակումները փոփոխվել են

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» որոշման մեջ փոփոխություններն ու լրացումներ է կատարել:

Որոշման համաձայն՝ 

1. Թույլատրված՝ բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առեւտրի իրականացման վայրեր եւ դրանցից դուրս գործող առեւտրի օբյեկտներ հաճախելը:

2. Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորության վրա ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը:

3. Բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ զբոսնելը՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով: 

Սահմանված դեպքերում անհրաժեշտ է տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայություն: 

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Կիսվել նյութով