Մամուլ

Արտակարգ դեպք Վանաձորում. մի ամբողջ  ընտանիք «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Վանաձորում. մի ամբողջ  ընտանիք «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական  կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:

Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, և այս պահին 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն: 

Ըստ նախնական  տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով: 

Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշների, հիվանդանոցի բուժանձնակազմի, ովքեր ահազանգը ստանալուն պես օպերատիվ հասել են դեպքի վայր և ինքնազգացողությունը վատացած անձանց մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:

Կիսվել էջում