Մամուլ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 86-ամյա կինը բակում պատահական առաջացած հրդեհից այրվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 86-ամյա կինը բակում պատահական առաջացած հրդեհից այրվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները ու պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, կիսաայրված վիճակում օպերատիվորեն ժամանած Հրազդանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Կոտայքի մարզի բնակիչ 86-ամյա Ռիփսիկ Գ.-ին, ով նախ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ազգային կենտրոն:

inqnahrkizvel

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ասատրյանն ու Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Կիսվել էջում