Մամուլ

Արտակարգ դեպք` Երևանում. Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղացի գործարանում փլուզում է տեղի ունեցել. ժամանել են մեծ թվով փրկարարներ

Արտակարգ դեպք` Երևանում. Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել. ժամանել են մեծ թվով փրկարարներ

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում Սիլաչի թաղամասում գտնվող ալրաղաց գործարանի քանդման աշխատանքների ժամանակ պատի փլուզում է տեղի ունեցել և բեկորները լցվել են մետրոպոլիտենի երկաթգծերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մետրոպոլիտենի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Դեպքի վայր է ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներըգումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Ժամանել են նաև Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պատասխանատուները։

Մանրամասները քիչ ուշ։

Կիսվել նյութով