Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ Խանջյան փողոցում հայտնաբերվել է նռնակ․ ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու սակրավորները

Արտակարգ դեպք Երևանում․ Խանջյան փողոցում հայտնաբերվել է նռնակ․ ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու սակրավորները

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան 7 հասցեի բակում նռնակ է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ԱԻՆ սակրավորները։

nrnak

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

ain parekayin

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։

Կիսվել նյութով