ՄամուլՏեսանյութ

Արտակարգ դեպք Երևանում․ Արմավիրի բանտից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը դիմել է փախուստի

Արտակարգ դեպք Երևանում․ Արմավիրի բանտից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը դիմել է փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։

Փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։ Տեղում են նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները։

Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։

Կիսվել էջում